ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 
  • Հայաստանի և Վրաստանի մերձեցումը կլինի երեխաների շնորհիվ

    Հայաստանի և Վրաստանի մերձեցումը կլինի երեխաների շնորհիվ

    03.12.2013| 17:09
    Չորս տարի է, ինչ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը համագործակցում է Վրաստանի մի շարք դպրոցների հետ և իրականացնում կրթական փորձի փոխանակման ծրագրեր: Կրթահամալիրի սովորողները մեկնում են Թբիլիսի, հանդիպում իրենց հասակակիցների հետ, բարեկամանում: Նույն կերպ վրացի երեխաներն են այցելում Հայաստան, հյուրընկալվում կրթահամալիրի սովորողներին:
  • Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում

    Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում

    02.12.2013| 11:06
    «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) դեկտեմբերի 2-3-ը կազմակերպում է «Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում. վստահության ձևավորում» որակի ապահովման երկրորդ ֆորումը:
  • Կմրցեն ՈՒՀԱ թիմերը

    Կմրցեն ՈՒՀԱ թիմերը

    30.11.2013| 16:50
    Այսօր Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի կողմից անցկացվում է Ուրախների և հնարամիտների ակումբի ուսանողական լիգայի 2013-2014 խաղաշրջանի առաջին խաղը։
  • Շարադրությունների մրցույթում հաղթեց Աբովյանի քրեակատարողական հիմնարկում գործող հատուկ արհեստագործական ուսումնարանի սանը

    Շարադրությունների մրցույթում հաղթեց Աբովյանի քրեակատարողական հիմնարկում գործող հատուկ արհեստագործական ուսումնարանի սանը

    30.11.2013| 11:52
    Նոյեմբերի 29-ին ամփոփվեցին «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի կողմից հայտարարված «Ծխելն այլևս ժամանակակից չէ» խորագրով մի շարք մրցույթների, մարզական մրցաշարերի արդյունքները։
  • Ո՞վ է «թևեր տալիս» թիվ 70 դպրոցի տնօրենին

    Ո՞վ է «թևեր տալիս» թիվ 70 դպրոցի տնօրենին

    29.11.2013| 11:16
    Երբ անչափահաս տղան է փորձում նոթբուք գողանալ, նրան ձերբակալում են, իսկ երբ դպրոցի տնօրենն է գողանում` այն էլ տասը հատ, նրան ընդամենը խիստ նկատողություն են տալիս և ազատ արձակում: Այսինքն` անչափահաս տղայի դեպքում արարքը դիտվում է որպես գողություն, իսկ տնօրենի արարքը` սխալմունք, մինչդեռ պետք է հակառակը լիներ` հաշվի առնելով երեխայի տարիքը: Իսկ ինչո՞ւ մեր արդարամիտ իրավապահները տղայի հանցագործությունը չեն դիտում որպես անչափահասի անխելամիտ արարք, ինչո՞ւ նրան, ինչպես դպրոցի տնօրենին, խիստ նկատողությամբ բաց չեն թողնում: Որտե՞ղ է արդարությունը:
  • «Պատերը ներկելը վերանորոգում չէ»

    «Պատերը ներկելը վերանորոգում չէ»

    28.11.2013| 16:17
    Արցախում, Ջավախքում, Հայաստանի մարզերում, անգամ մայրաքաղաքում մեծ թիվ են կազմում այն դպրոցները, որոնք ունեն վերանորոգման կարիք: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Հայ կրթական հիմնարկության» հայաստանյան գրասենյակի տնօրեն ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ: Նրա տեղեկացմամբ` կան դպրոցներ, որ վտանգավոր են, կեղտոտ են, խոնավ, պատերի ծեփերը թափվում են, տանիքները ազբոշիֆերից են, որը թունավոր է: «Դպրոցների վերանորոգման ծրագիրը մեր հիմնարկությունը միանշանակ սկսում է տանիքը փոխելուց»,- ասաց զրուցակիցս:
  • «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

    «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

    27.11.2013| 17:30
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2013 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը: «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ կրթության ու գիտության նախարարության համագործակցության շրջանակներում իրականացվում է արդեն 10 տարի: Այն կազմակերպվում է Մայր Աթոռի բարերար, ամերիկաբնակ Սիլվա Տեր-Ստեփանյանի հովանավորությամբ:
  • Մրցույթ երիտասարդ գիտնականների համար

    Մրցույթ երիտասարդ գիտնականների համար

    26.11.2013| 14:26
    Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ հայտարարում է «Լավագույն գիտական նախագիծ-2013» խորագրով մրցույթ երիտասարդ գիտնականների համար:
  • Սեմինարներ ՄԻԱՎ-ի վերաբերյալ՝ ուսանողների շրջանում

    Սեմինարներ ՄԻԱՎ-ի վերաբերյալ՝ ուսանողների շրջանում

    25.11.2013| 15:40
    Նոյեմբերի 25-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրը։ Բուհի ուսանողները տեղեկություններ ստացան ՄԻԱՎ-ի, դրա փոխանցման ճանապարհների, այն կանխարգելելու վերաբերյալ։
  • Salvador Fest. փառատոն, որտեղ միայն նոր գաղափարներ են

    Salvador Fest. փառատոն, որտեղ միայն նոր գաղափարներ են

    25.11.2013| 11:17
    Նոյեմբերի 24-ին մեկնարկեց «Salvador Fest 2013» մտքի փառատոնը։ Արդեն ամենամյա դարձած այս միջոցառմանը մասնակցում են բուհերի մարքեթինգային և հարակից ամբիոնների ուսանողներ, երիտասարդ մասնագետներ: Փառատոնի նպատակն է բացահայտել ստեղծարար և ինքնատիպ մտքեր ունեցող երիտասարդներին, նրանց տալ իրենց մտքերն իրականություն դարձնելու հնարավորություն։ Մարքեթինգի հայկական ակումբի ղեկավար Տարոն Պարսամյանը մասնակցելու հայտ ներկայացրած երիտասարդներին տեղեկացրեց մտքի փառատոնի կանոններին։